Հրապարակում եմ հայտարարագիրս․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Փաստորեն, իրար հաջորդող իշխանությունները ահավոր կրեատիվիզմի պակաս ունեն: Հենց սկսում ենք իրենց քննադատել, անմիջապես իրենց գրպանի լրատվամիջոցներով` «սենսացիա», Նաիրա Զոհրաբյանի միլիոնների կարողությունն ու նման լալահառաչ վերնագրերով տպագրում են, ի՞նչ

եք կարծում, ի՞նչ։Այո, այո, դուք միանգամայն իրավացի եք. տպագրում են իմ կողմից պարտաճանաչ և օրինապաշտ ձևով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած և հանձնաժողովի կայքում բոլորի համար բաց և հրապարակային դրված իմ հայտարարագիրը:

Ու որպեսզի վաղն էլ մի այլ «ճ» կլասի գրչակ, պետպատվերի շրջանակում պրիմիտիվագույն տրյուկներ չփորձի անել, հրապարակում եմ հայտարարագիրս, որը, կրկնում եմ, բաց և հրապարակային դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում»: