Աստղագուշակ․ հունիսի 16

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը վատ չի դասավորվի: Հենց այդ հատվածի համար է պետք ծրագրել բոլոր կարևոր գործերը, հատկապես եթե դրանցում օգնության կարիք եք զգում: Ինչքան օրն առաջ գնա, այնքան կդժվարանա համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն ու մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը:

Օրվա երկրորդ կեսին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը: Այդ հատվածում դուք գլուխ կհանեք բարդ խնդիրներից, որոնք ոչ այնքան ստեղծագործ մոտեցում, որքան կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն կպահանջեն: Նոր գաղափարներ ու ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն: Որոշ Խոյեր կհասկանան, որ պատրաստ են ստանձնել այն գործը, որը նախկինում չէին համարձակվում սկսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ օր է, որը հարմար է օգտակար գործերի համար: Հատկապես լավ գլուխ կհանեք կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Դուք շատ բան կանեք ու սխալներ չեք գործի, որոնք կարող էին խանգարել ժամանակին արդյունքի հասնել: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական ու անձնական հարաբերությունները: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք՝ երբեմն ինքներդ էլ չցանկանալով, և օգուտ կքաղեք դրանից:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Որոշ Ցուլեր բիզնես սկսելու կամ այն զարգացնելու հետ կապված գաղափարներ կունենան: Նշանի մյուս ներկայացուցիչները կհասկանան՝ ինչպես կարող են նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հագեցած և արդյունավետ օր է սպասվում: Այն հարմար է շփումների համար: Նոր գործընկերներ գտնելու և այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, որոնք ժամանակի հետ ձեր ընկերները կդառնան: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք՝ առանց դրա համար ջանքեր գործադրելու: Որոշ Երկվորյակներ այսօր ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն:

Այսօր սկսվող սիրային հարաբերությունները հեշտ ու ներդաշնակ կդասավորվեն: Դրանց զարգացումը մեծ մասամբ կախված կլինի ձեր ցանկությունից: Չեն բացառվում անսպասելի նվերներն ու անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վառ ու հիշարժան օր է: Նոր գաղափարներ, հետաքրքիր գործեր ու խնդիրներ կհայտնվեն: Դուք կիրառում կգտնեք ձեր տաղանդներին ու կարողություններին, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք դրանք ըստ արժանվույն կգնահատեն: Վատ մի զգացեք նախաձեռնող լինելուց, ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց: Այսօր շատ օգտակար կլինի ուշադրության կենտրոնում գտնվելը:

Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք հազիվ թե մեծ լինեն, բայց ճիշտ ժամանակին կլինեն: Օրվա երկրորդ կեսին կարող եք չծրագրված գնումներ անել, որոնք հաջող կլինեն: Այդ հատվածում չեն բացառվում նվերներն ու սիրային անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կարող եք հաջողության հասնել ձեր հմայքի, մարդկանց դուր գալու, քննադատաբար տրամադրված մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու շնորհիվ: Հետաքրքիր զրույցներ կլինեն, կհաջողվի օգտակար տեղեկատվություն ստանալ:

Արժե շփվել հին գործընկերների հետ: Չի բացառվում՝ նրանք հետաքրքիր առաջարկներ անեն: Կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել: Կհաջողվի լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող ֆինանսական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հարմար է այն ամենը ստանձնելու համար, ինչն առաջ չէիք համարձակվում: Դա վերաբերում է և՛ աշխատանքային, և՛ ստեղծագործ նախագծերին, ինչպես նաև անձնական գործերին: Ձեզ համար հեշտ կլինի խոշոր առաջադրանքները փոքրերի բաժանելը, և դա դրանց լուծման ճանապարհին առաջին քայլը կդառնա: Բացի այդ, կհաջողվի տեսնել այն, ինչ խանգարում է առաջ շարժվել և հեռացնել ճանապարհին առաջ եկած բոլոր արգելքները:

Օրվա մնացած մասը հարմար չէ կոնկրետ գործողությունների համար, այն նվիրեք շփումներին ու մտորումներին: Չի բացառվում՝ լրիվ անսպասելի, բայց ճիշտ եզրահանգումների գաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հնարավոր են խնդիրներ ու դժվարություններ, բայց դրանք չեն խանգարի հաջողության հասնելուն: Դուք պատրաստ կլինեք վճռական գործողությունների: Ճանապարհին առաջ եկած արգելքները չեն խանգարի հասնել դրված նպատակներին: Հոգսեր շատ կլինեն, ստիպված եք լինելու միանգամից մի քանի գործով զբաղվել, բայց ամեն ինչ կհասցնեք:

Կգտնվեն մարդիկ, որոնք հաճույքով կօգնեն ձեզ, իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Չի բացառվում՝ ընդհանուր գործերից երկարատև ընկերություն կամ սիրային պատմություն սկսվի: Երեկոն հարմար է սիրելիի հետ շփվելու, երկարաժամկետ ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ օր է, որը հարմար է առօրյա գործերի համար: Կարող եք ավարտին հասցնել վաղուց սկսածը, հանգիստ մտորել ապագայի ծրագրերի շուրջ: Կուրախացնեն ընկերների ու համախոհների հետ շփումները, նրանք հաճույքով կկիսվեն լավ գաղափարներով, երբեմն նաև կոգեշնչեն:

Գործնական հարաբերությունները կարող են սիրային կամ ընկերական բնույթ ստանալ, եթե ինքներդ ցանկանաք: Ինտուիցիան հաճախ կօգնի կռահել, թե ինչ են ուզում ուրիշները: Այդ իսկ պատճառով հեշտ կլինի շրջապատողներին ուրախացնելն ու հաճելիորեն զարմացնելը: Նոր ծանոթներին էլ առանց դժվարության դուր կգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաճախ անհրաժեշտ արդյունքին հասնելը նվազագույն ջանքեր կպահանջի: Օրը հարմար է գործնական բանակցությունների համար: Հիմա դուք կարող եք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Նկատի ունեցեք, որ հիմա ցանկալի չէ գործնական ու անձնական հարաբերությունները խառնելը:

Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դուք վճռական, էներգիայով լի կլինեք, ոչ մի րոպեն զուր չեք վատնի: Բոլորը պատրաստ չեն լինի հետևել նման ռիթմին, բայց ձեր օրինակը շատերին կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Հնարավորություն կունենաք լուծել ընտանիքին վերաբերող հարցերը:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Նպատակներին հասնելը ջանքեր կպահանջի, բայց դուք կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Կարևոր կլինի չմտածված արարքներ չգործելը. դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Աշխատեք ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ չվերցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հազիվ թե ինչ-որ բան խանգարի ձեզ հասնել դրված նպատակներին: Կարող եք կարևոր ու մասշտաբային նախագծեր ստանձնել. հաջողությունն ուղեկից կլինի ձեզ, արագ կգտնվեն օգնել ցանկացողներ, ճանապարհին լուրջ խոչընդոտներ էլ չեն առաջանա: Պատրաստ եղեք անակնկալների, մի զարմացեք կյանքում մեծ փոփոխություններից:

Այսօր ձեզ շատ պետք կգա իմպրովիզներ անելու, նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակությունը: Կարող են իրականանալ հին ցանկություններն ու երազանքները, և անմիջապես նորերը կհայտնվեն: Քչով բավարարվել չեք ուզենա, ու ընդհանրապես, դա անելը պարտադիր էլ չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց կգերակշռեն դրական միտումները: Դուք դա կզգաք ու կգտնեք ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու ձևը: Նոր գործերը ոգևորությամբ կստանձնեք, իսկ ձեր ոգևորությունն անմիջապես կփոխանցվի շրջապատողներին: Եթե օգնականների ու համախոհների կարիք լինի, նրանց գտնելը դժվար չի լինի:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի մասին մտորելու, ծրագրեր կառուցելու և դրանք այն մարդկանց հետ քննարկելու համար, ովքեր կարող են օգնել կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: