Համացանցում աչքովս ընկավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներողության խոսքը․ Սպարտակ Ասոյան

Սպարտակ Ասոյանն իր ֆեյսբուքի էջում գրել է․

Համացանցում աչքովս ընկավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներողության խոսքը` ուղղված համայն հայությանը: Լավ զգացի` միայն արժանապատիվ տղամարդը կարող է , գիտակցելով համավարակի ընթացքում գործած սխալները, ներողություն խնդրել: Բայց… … Հիշեցի վաղամեռիկ

ռեժիսր ընկերոջս` Գագիկ Կարապետյանին: Իմ մեքենայով Դիլիջան էինք գնում: Մոտակա խորտկարանում ընդմիջում արեցինք, մաքուր օդ շնչեցինք… Դեպի լիճը ձգվող զառիթափի եզրին կանգնած` հերթական անգամ հիանում էի Գեղամա լեռներով, երբ ընկերս, ուսերս ամուր գրկած, փորձեց հրել

դեպի ջուրը…Լավ էլ հրեց ու նույն վայրկյանին էլ ետ պահեց:Սարսափած ինչ ասես, որ չասացի. — Արա, չգիտե»ս, որ լողալ չգիտեմ , բա որ…Ի»նչ պատասխան էիր տալու հորն ու մորս: — Ի»նչ պատասխան…Ներողություն կխնդրեմ, որ չեմ կարողացել փրկել…Ինքը հռհռաց, ես էլ` հետը: